Տեսանյութ. «Wizz Air»-ը վերականգնում է  Վրաստան չվերթները

«Wizz Air»-ը վերականգնում է  Վրաստան չվերթները` հաղորդում է  Վրաստանի օդանավակայանների ասոցացիան:

Նշվում է, որ Էկոնոմիկայի նախարարության, Օդանավակայանների ասոցացիայի  և բյուջետային «Wizz Air» ավիափոխադրողի միջև հաջողությամբ ավարտվել են  Քութաիսիի միջազգային օդանավակայանում  չվերթների վերականգնման մասին բանակցությունները:

Արդյունքում` ապրիլի 18-ին  «Wizz Air»-ը կվերսկսի Վարշավա և Վիլնյուս ուղղություններով կանոնավոր ուղևորափոխադրումները: Սկզբնական շրջանում, հաշվի առնելով երկրում համաճարակային իրավիճակը,  չվերթներ կլինեն շաբաթական մեկ անգամ, հաճախականությունն ավելացնելու ծրագրեր կան: Մայիսին կվերականգնվեն նաև Ռիգա ու Դորտմունդ ուղղությունները: Իսկ հունիսից աստիճանաբար վերսկսվելու են նաև ևս 13 ուղղություններով թռիչքները:

Հիշեցնենք` 2020-ի մարտին Վրաստանում չեղարկվեցին կանոնավոր չվերթները, իսկ 2021-ի փետրվարի մեկից վերականգնվեցին:

Կարևոր է իմանալ`

Վրաստան մուտքի կարգը` մարտ, ապրիլ, մայիս ամիսների համար