Վրաստան մուտքի կարգը` մարտ, ապրիլ, մայիս ամիսների համար

Վրաստանի ցամաքային սահմանները փակ են:

2021-ի փետրվարի 1-ից վերականգնվեց կանոնավոր օդային հաղորդակցությունը, փոփոխվեցին երկիր մուտքի պահանջներն ու պայմանները:

Վրաստան մուտքի իրավունք ունեն այն քաղաքացիները, որոնք անցել են Քովիդ-19-ի դեմ պատվաստման ամբողջական կուրս:

Հակառակ դեպքում պարտադիր է թռիչքից ոչ շուտ քան 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխանը, իսկ Վրաստան այցի երրորդ օրը` կրկնակի թեստավորումն է պարտադիր` հյուրի միջոցներով:

ՊՇՌ թեստով Վրաստան մուտքի իրավունք ունեն հետևյալ երկրների քաղաքացիները.

  • ԵՄ-ի երկրներ
  • Թուրքմենստան
  • Ուզբեկստան
  • Տաջիկստան
  • Ղրղզստան
  • Ռուսաստան
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Ուկրաինա
  • Ղազախստան
  • Բելառուս
  • Շվեյցարիա
  • Նորվեգիա
  • Իսրայել
  • ԱՄՆ
  • Մեծ Բրիտանիա
  • Սաուդյան Արաբիա
  • Միացյալ արաբական էմիրություններ
  • Քաթար
  • Բահրեյն
  • Թուրքիա

Վրաստանի հյուրերը պարտավոր են հատուկ զեկուցագիր լրացնել, նշել ուղևորության պատմությունը, կեցության վայրը, կոնտակտային հեռախոսահամար, անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Վրաստան վերադարձող` Վրաստանի քաղաքացիների համար կարգն այլ է:

ՊՇՌ թեստի առկայության դեպքում կարելի է շրջանցել ինքնամեկուսացումը, իսկ բացակայության պարագայում 8-օրյա ինքնամեկուսացումը պարտադիր է:

Այցից առաջ վերջին 14 օրվա ընթացքում Մեծ Բրիտանիայում եղած քաղաքացիների համար պարտադիր է 12-օրյա կարանտինը:

Կանոնների ամբողջական ցանկին ծանոթացեք այստեղ: