Վրաստանի քաղաքացիները կկարողանան աշխատանքի մեկնել Ֆրանսիա

Վրաստանի քաղաքացիները մինչև տարեվերջ հնարավորություն կունենան սեզոնային աշխատանքի մեկնել Ֆրանսիա:

Համաձայնությունը երկու երկրների հետ արդեն ձեռք է բերվել և ուժի մեջ է մտել: Այժմ ֆրանսիական  կողմի հետ քննարկումներ են տարվում` սխեմա կազմելու ուղղությամբ, որով քաղաքացիներն օրինական ու ժամանակավոր աշխատանքի թույլտվություն կստանան: Մինչև տարվա վերջ Ֆրանսիան հասանելի կլինի:

Ֆրանսիայի աշխատանքը  տարբերվելու է Գերմանիայի ու Թուրքիայի  աշխատանքի մոդելից. 50 մասնագիտություն է նշվելու, որոնք ունեցողներն աշխատանքի կանցնեն: Խոսքը որակավորված մասնագետների մասին է: Պահանջը կլինի ինչպես մասնագիտական, այնպես էլ բարձրագույն կրթությունը:

2021-ին Վրաստանի իշխանություններն ակտիվ աշխատում  են` քաղաքացիներին արտերկրում աշխատանքի տեղավորման ուղղությամբ: Այլ եկրներում քաղաքացիներին աշխատանքի ուղարկելու որոշումն ընդունվել է` ելնելով երկրում գործազրկության բարձր ցուցանիշից ու այս փուլում աշխատատեղեր ստեղծելու հնարավորության բացակայությունից:

Հիշեցնենք` արդեն հասանելի է աշխատանքը Գերմանիայում և Իսրայելում, Թուրքիայում:

Կարդացեք նաև`

Այսօրվանից սկսվում է Իսրայելում աշխատելու համար գրանցումը