Ռուսթավելիի պողոտայում նախատեսված ակցիան կանցկացվի 18:00-ին

«Ռուսթավելիի պողոտայում ժամը 14:00-ին պլանավորված բողոքի ակցիան կանցկացվի 18:00-ին»,- այս մասին interpressnews-ին հայտնել է Խորավայի փողոցում սպանված անչափահասներից մեկի հայրը՝ Զազա Սարալիձեն: Այս պահին ակցիայի կազմակերպիչները կրկին գտնվում են խորհրդարանի շենքի դիմաց:

Այսօր ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Ռուսթավելիի պողոտայում երթևեկելի մասից ակցիայի մասնակիցների տեղադրած վրանները տեղափոխել էին խորհրդարանի շենքի դիմաց:

Թողնել պատասխան