Այսօրվանից սկսվել է դպրոցական ատեստատների տրամադրումը

Վրաստանի Արդարադատության նախարարության պետական սպասարկման զարգացման գործակալությունն այսօրվանից սկսել է դպրոցական ատեստատների տրամադրումը:

Դիմորդները, առանց նախնական ամրագրման, կկարողանան դիմել Արդարադատության տներ, Համայնքային կենտրոններ և Պետական սպասարկման զարգացման գործակալության մասնաճյուղեր ամբողջական ընդհանուր կրթությունը հավաստող պետական փաստաթուղթ ստանալու համար:

Լրիվ ընդհանուր կրթությունը հավաստող պետական ​​փաստաթուղթ՝ ատեստատ հնարավոր է ստանալ ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակի տեսքով: