«Քվեարկեք ընդդիմության օգտին, որ երկիրը չկառավարվի մեկ մարդու կողմից». Բաքրաձե

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն հանդիպել է կուսակցության տարածաշրջանային կազմակերպության անդամների ու ակտիվիստների հետ: Հանդիպման օրակարգում
ընտրությունների երկրորդ փուլում կուսակցության ակտիվ մասնակցության և երկրի ժողովրդավարության հարցն է եղել:
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդները կոչ են արել
«Նրանք, ովքեր չեն ցանկանում, որ երկրում միակուսակցական ռեժիմ ստեղծվի, ամեն ինչ կառավարվի մեկ մարդու կողմից, պետք է մասնակցեն ընտրությունների երկրորդ փուլին՝ քվեարկելով «Միացյալ ազգային շարժման» թեկնածուների օգտին։ Այդպիսով մեր քաղաքացիները կպաշտպանեն Վրաստանի ժողովրդավարությունն ու իրենց»,- հայտարարել է Դավիթ Բաքրաձեն:

Թողնել պատասխան