Միխեիլ Կղավելաշվիլին իր տարեկան զեկույցը ներկայացրեց Վրաստանի խորհրդարանում երեքշաբթի՝ փետրվարի 17-ին: Նրա ելույթը խորհրդարանում տևեց կես ժամ, որը կառուցված էր ազգային-ինքնիշխան և քրիստոնեական պատումների վրա:
Ինչ ասաց նա. համառոտ ներկայացնենք հիմնական կետերը։
Կղավելաշվիլին, որին 2024 թվականի վերջին նախագահ ընտրեց «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչներից կազմված ընտրական կոլեգիան, քննադատեց ընդդիմությանն ու արևմտյան գործընկերներին և բազմիցս շնորհակալություն հայտնեց «Վրացական երազանք»-ին:
Միխեիլ Կավելաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո «Վրաստանը դիմացել է արտաքին ուժերի ճնշմանը», և այժմ լուծումը «խաղաղության կերտումն» է, որը «Վրացական երազանք»-ի արտաքին քաղաքականության էությունն է։
«Մենք կարող ենք Վրաստանը դարձնել միջազգային նախագծերի իրականացման առանցքային երկիր։ Մենք կարող ենք խթանել Ասիայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տնտեսական ինտեգրումը, ամրապնդել Հարավային Կովկասի կարգավիճակը որպես տարածաշրջանային հանգույց և ավելի խորացնել կապերը մեր գործընկեր երկրների հետ», — ասել է նա։