Մզիա Ամաղլոբելիի ձերբակալությունն ազատ խոսքը ճնշելու փորձ է. IPI

Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) հայտարարություն է տարածել Մզիա Ամաղլոբելիի ազատազրկման 100-րդ օրվա վերաբերյալ։

«Այսօր լրանում է Մամուլի միջազգային ինստիտուտի անդամ, վրացի հայտնի լրագրող, «Նեթգազեթի» և «Բաթումելեբի»լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի բանտում գտնվելու 100-րդ օրը։

Մզիայի ձերբակալությունը Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի հստակ փորձն է՝ ճնշելու քննադատական ​​ձայները, վախեցնելու անկախ լրագրողներին և ոչնչացնելու այն, ինչ մնացել է Վրաստանում մամուլի ազատությունից»,- գրել է ինստիտուտը։

IPI-ն կրկնել է Մզիա Ամաղլոբելիին անհապաղ ազատ արձակելու պահանջը և հայտնել լիակատար համերաշխություն նրա ընտանիքին ու գործընկերներին։

«Միացե՛ք մեզ և մեզ հետ պահանջե՛ք  Մզիայի ազատությունը»,- ասված է IPI-ի հայտարարության մեջ։