«Իմ մասնագիտության հանդեպ հավատը հատկապես ամրապնդվել է այստեղ` բանտարկության ընթացքում։ Լրագրությունը շատ ավելին է, քան պարզապես տեղեկատվություն հայթայթելը, մշակելը և տարածելը», — ասել է Մզիա Ամաղլոբելին քրեակատարողական հիմնարկից հղված իր ուղերձում:
Մայիսի 3-ին մամուլի ազատության համաշխարհային օրն էր:
Մզիա Ամաղլոբելին իր ուղերձով շնորհավորել է գործընկերներին, որոնք ներկայացնում են վրացական ազատ լրատվամիջոցները և հանրային շահերը:
«Հիմա, երբ դուք ստիպված եք աշխատել լիովին անապահով միջավայրում, և ձեր ամենօրյա զոհողությունները կախված են դրանից, թող լսվի անարդարության և դիմադրության ձայնը, ձայն, որը օլիգարխների ռեժիմը ճնշում է բռնությամբ, շանտաժով, սպառնալիքներով և հազար ու մի հորինված պատիժների միջոցով»,- ասել է նա:
Ամաղլոբելին դիմել է նաև ժամանակակից, քաղաքակիրթ աշխարհին` կոչ անելով մենակ չթողնել լրագրողներին. «Պահպանե՛ք Վրաստանի ազատության ձայնը»: