Ախալցիխեի բերդի այցելուների թիվը հասնում է 100 հազարի

Անցյալ տարի Ախալցիխեի բերդ-ամրոցը՝ Ռաբաթին, 90 հազարից ավել այցելու է ունեցել:

«2022 թվականին համալիրն ունեցել է 91 հազար 240 այցելու, մեր գնահատմամբ՝ այս տարի այս թիվը պետք է գերազանցի 100 հազարը»,- «Ալիք մեդիայի» փոխանցմամբ, BM.GE-ին հայտնել է Ռաբաթիի տնօրեն Զազա Թամարաշվիլին։

«Ռաբաթին 2023 թվականը սկսել է դրական դինամիկայով, և այս փուլում մենք գոհ ենք այցելուների թվից։ Կարծում ենք, որ այս տեմպը կշարունակվի ողջ տարվա ընթացքում, և այցելուների թիվը նույնպես կազդի եկամտի վրա։ Դժվար է, սակայն, նախնական կանխատեսումներ անել, քանի որ զբոսաշրջությունը մի ոլորտ է, որը կախված է բազմաթիվ գործոններից:

Եթե ​​ամեն ինչ լավ ընթանա, և ոչինչ չխանգարի երկրում զբոսաշրջությանը, մենք ենթադրում ենք, որ օտարերկրացիները 2023 թվականին կգերազանցեն վրացի այցելուներին»,- պարզաբանել է Զազա Թամարաշվիլին։

2022 թվականին ամրոցն ընդունել է 91 հազար 240 այցելուի։ Նրանցից 50 հազարը 224-ը եղել են Վրաստանի քաղաքացիներ, իսկ 41 հազար 16-ը՝ օտարերկրյա այցելուներ։