Վրաստանում գործող ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից «Ինտերպրեսնյուզ»-ին հայտնել են, որ վերակազմակերպման արդյունքում կենտրոնը կմիանա արտաքին գործերի նախարարությանը։
ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի աշխատակիցները լրատվամիջոցներում տարածել են տեղեկություններ պաշտոններից իրենց ազատման մասին։
Նույն տեղեկության համաձայն՝ «2025 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է լուծարել ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը»։