Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Բաթումիի նոր քաղաքային խորհուրդը սկսել է աշխատանքը։ Առաջին նիստում Իվանե Մաիսուրաձեն ընտրվել է Բաթումիի քաղաքային խորհրդի նոր նախագահ։
Իվանե Մաիսուրաձեն նախկին բասկետբոլիստ է. քաղաքային խորհրդում ընտրվելուց առաջ նա Աջարիայի ինքնավար հանրապետության սպորտի դեպարտամենտի ղեկավարի տեղակալն էր։
Բաթումիի նոր քաղաքային խորհուրդն ունի 25 անդամ։ Նրանցից 15-ն ընտրվել են համամասնական ընտրակարգով, իսկ 10-ը՝ մեծամասնական ընտրակարգով։
«Լելո»-ն, «Գախարիան Վրաստանի համար»-ը և «Գիրչ»-ը քաղաքային խորհրդում ունեն մեկական մանդատ։ «Վրացական երազանք» կուսակցությունն ունի 22 մանդատ։
Իվանե Մաիսուրաձեի քաղաքային խորհրդի նոր նախագահ ընտրվելուն աջակցել է «Վրացական երազանք»-ի 22 պատգամավոր։