Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի տեղակալ Իոսեբ Ճելիձեն հրաժարական է տվել։ Տեղեկությունը Publica-ի հարցմանն ի պատասխան հաստատել են Ներքին գործերի նախարարությունից։
Գործակալությունն դեռ չի նշել, թե ինչն է Ճելիձեի հրաժարականի պատճառը, և ով կփոխարինի նրան։
Իոսեբ Ճելիձեն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի սեպտեմբերի 10-ից։
Գելա Գելաձեն «Վրացական երազանք»-ի ներքին գործերի նախարար է նշանակվել մայիսի 28-ին՝ փոխարինելով Վախթանգ Գոմելաուրիին. վերջինս նույնպես նախարարությունը ղեկավարում էր 2019 թվականից։