ՆԳՆ-ն ձերբակալել է Ինտերպոլի կարմիր ծանուցագրով հետախուզվող քաղաքացու

Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության վարչության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացի, 2003 թվականին ծնված Բ.Ե.-ին, որը հետախուզվում էր Ինտերպոլի կարմիր ծանուցագրով: Այս հաղորդագրությունը տարածել է ՆԳՆ-ն։

Ձերբակալված Բ.Ե.-ի նկատմամբ հետախուզում էին հայտարարել Թուրքիայի իրավապահ մարմինները մարդուն ապօրինի ազատազրկելու, սպառնալիքի և խարդախության մեղադրանքներով։

Իրավապահ մարմինների աշխատակիցների իրականացրած քննչական գործողությունների արդյունքում Բ.Ե.-ն ձերբակալվել է Բաթումիում: Այժմ ձերբակալվածի նկատմամբ ընթանում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգերը: