Վրացի գեղասահորդ Նիկա Էգաձեն ոսկե մեդալ է նվաճել Անգլիայի Շեֆիլդ քաղաքում կայացած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում։
Բարձր մակարդակով կատարված կարճ ծրագրից հետո Էգաձեն առաջին տեղում էր 91.28 միավորով և ընդհանուր 273 միավորով դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ Շեֆիլդում ընթացող մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել նաև Անաստասիա Մետելկինա և Լուկա Բերուլավա զույգը։