Ըստ անազատության մեջ գտնվող ակտիվիստ Նինո Դաթաշվիլիի փաստաբան Թամար Գաբոձեի՝ Դաթաշվիլին դժվարությամբ է շարժվում, այդ իսկ պատճառով նրան պետք է տեղափոխել քաղաքացիական կլինիկա հետազոտությունների համար։
«Նա դժվարանում է շարժվել, ցավում է մեջքը, ունի որոշակի առողջական խնդիրներ, որոնք հաստատվել են բժշկական ապացույցներով: Թիվ 5 քրեակատարողական հիմնարկն արդեն իսկ տեղյակ է սրա մասին, քանի որ մենք նրանց ենք հանձնել Նինոյի բժշկական փաստաթղթերը:
Մենք պահանջում ենք, որ Նինոն տեղափոխվի քաղաքի բժշկական հաստատություն և անցնի բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Ձերբակալությունից հետո, առաջին իսկ դատավարության ժամանակ, թե՛ դատախազությունը, թե՛ դատարանը գիտեին, որ Նինոյի բանտում մնալը կվատթարացնի նրա առողջական վիճակը, և դրան կցվել են փաստաթղթեր», — ասել է Դաթաշվիլիի փաստաբանը։
Հիշեցնենք, հունիսի 21-ին դատարանը Նինո Դաթաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց կալանքը։ Նա ձերբակալվել է դատական կարգադրիչի վրա ծառայողական պարտականությունները կատարելիս հարձակվելու մեղադրանքով։ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը նախատեսում է 4-ից 7 տարի ժամկետով ազատազրկում։