Վրաստանում «Իսլամական պետության» 6 կողմնակից է ձերբակալվել

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ձեռք բերած ապացույցների հիման վրա ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 6 կողմնակիցներ, ովքեր Վրաստանի քաղաքացիներ են։

«Հակաահաբեկչական կենտրոնի, Վրաստանի գլխավոր դատախազության և ներքին գործերի նախարարության համատեղ իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցների համաձայն պարզվել է, որ նշված անձինք կապեր են ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ և մի շարք երկրներում ծրագրել տարբեր տեսակի ահաբեկչական գործողություններ»,- ասված է Պետական ​​անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ծառայության փոխանցմամբ՝ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են ահաբեկչական կազմակերպության խորհրդանիշները, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և հետաքննության համար կարևոր տարբեր ապացույցներ պարունակող տեղեկություններ։