Նինոծմինդայի նոր շուկայի կառուցումն ավարտվել է. լուսանկարներ

Նինոծմինդա քաղաքում նոր շուկայի կառուցման շինարարական շխատանքներն ավարտված են:

Կառուցապատման աշխատանքներն իրականացրել է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինկազմակերպությունը: Նախագիծը իրականացվել է մունիցիպալ բյուջեի ֆինանսավորմամբ, որի արժեքը կազմել է 163 842 լարի:

Փակ տաղավարի մակերեսը կազմում է 225 մետր քառակուսի, մսամթերքի վաճառքի համար շենքում առանձին սենյակ է հատկացված:

Նախկին շուկայի տարածքում կառուցված շուկայում ստեղծված են բոլոր պայմանները: Նոր շուկայի կառուցման նպատակը Նինոծմինդա քաղաքում փողոցային առևտրի վերացումն է:

nor.ge