Օգոստոսին ամենամեծ նվիրատվությունը ստացել է «Միացյալ ազգային շարժումը»

Վրաստանի քաղաքական կուսակցություններն ու անկախ թեկնածուները նախագահական ընտրությունների քարոզարշավի անցկացման համար 2018 թվականի օգոստոսի 1-ից սեպտեմբերի 11-ը ներառյալ ընդհանուր առմամբ ստացել են 770 հազար 146 լարի նվիրատվություն:

Այս մասին ասված է պետական աուդիտի ծառայության կողմից հրապարակված տեղեկագրում:

Գործակալության տեղեկությամբ, ամենաշատ նվիրատվությունը ստացել է «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը, այն կազմում է 345 հազար 476 լարի: «Միացյալ ազգային շարժում»-ից հեռացած գործիչների կողմից հիմնադրված «Եվրոպական Վրաստանը» ստացել է 293 հազար 156 լարիի, անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է իշխող «Վրացական երազանքը»՝ 109 021 լարի, «Գիրչին»՝ 8 հազար 943, «Անկախ դեմոկրատները»՝ 8700, «Նոր Վրաստանը»՝ 2000, «Անկախ Վրաստանը»՝ 1791 լարի, «Պետությունը ժողովրդի համար»՝ 400, «Ազգային ֆորումը»՝ 350, անկախ թեկնածու Կախաբեր Ճիճինաձեն ՝ 200 և «Վրաստանի միասնական կոմունիստական կուսակցությունը»՝ 108 լարիի նվիրատվություն: