Օլիվիե Կուրտոն` Վրաստանում Ֆրանսիայի դեսպան

Օլիվիե Կուրտոն նշանակվել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան։

Հրամանագիրն օգոստոսի 7-ին ստորագրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Օլիվիե Կուրտոն կփոխարինի Շերազ Գասրիին, որի ժամկետն ավարտվել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանի պաշտոնում։