Թբիլիսիի Օրբելիանիի հրապարակում մի քանի մեքենա է այրվել։
Որոշ տեղեկություններով` հրդեհը բռնկվել է ուշ գիշերը կայանված մեքենայում և տարածվել։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Ըստ տեղեկությունների` րդեհի պատճառով շրջակա տարածքի էլեկտրաէներգիան անջատվել է։