Զուրաբիշվիլին ողջունում է Խերսոնի ազատագրումը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թվիթերի իր միկրոբլոգում արձագանքել է ուկրաինական զինված ուժերի՝ Խերսոն քաղաք մուտք գործելուն:

Զուրաբիշվիլին նշել է, որ դա երկրի ինքնիշխանության և ամբողջականության վերականգնման գլխավոր քայլն է։

«Ես ողջունում եմ Ուկրաինայի կողմից Խերսոնի վերադարձը։ Սա Ուկրաինայի միասնության և տոկունության արդյունքն է… Վրաց ժողովուրդը ուրախանում է ձեզ հետ»,- գրել է նախագահը։

Ի դեպ, նոյեմբերի 9-ին Ռուսաստանը հայտարարեց ամիսներ առաջ գրաված Խերսոնից դուրս գալու մասին։ Նոյեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ ուկրաինացի զինվորականները գտնվում են Խերսոնում:

Խերսոնի հանձնումը Պուտինի իշխանության վերջի սկի՞զբ. կարծիքներ