Էլենե Քեբաձեն դարձավ աշխարհի չեմպիոն

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ընթացող աշխարհի առաջնությունում վրացի մարզիկ, Վրաստանի սամբոյի հավաքականի անդամ Էլենե Քեբաձեն հաղթանակ է տարել և նվաճել ոսկե մեդալ։

80 կիլոգրամից բարձ քաշային կարգում վրացի մարզուհին հաղթել է Անժելա Գասպարյանին, ով տարիներ շարունակ հանդես է եկել ձյուդոյի և սամբոյի Ռուսաստանի հավաքականի կազմում, իսկ այս անգամ նա առաջնությանը մասնակցեց Սամբոյի միջազգային ասոցիացիայի անունից։

Էլենե Քեբաձեն երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Նա իր առաջին տիտղոսը նվաճել է 2018 թվականին՝ Բուխարեստում կայացած աշխարհի առաջնությունում։