ՄԱՇ-ը պետք է դառնա փողոցային ցույցերի դրոշակակիր․ Մումլաձե

Այսօր օրհասական է երկրի խոշոր ընդդիմադիր ուժի՝ «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) ղեկավար Նիկա Մելիայի պաշտոնանկությունը, որպեսզի կուսակցությունը դառնա ավելի ակտիվ, «ցույցերի դրոշակակիր», խորհրդարանի դիմաց իր համախոհների հետ ճեպազրույցում հայտարարել է «Շարժում հանուն Վրաստանի» հասարակական կազմակերպության ղեկավար, ՄԱՇ-ի ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրած Գիորգի Մումլաձեն

«Այսօր Ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին և ռուսական ռեժիմը սպանում է մեր ապագան։ Նրա պարտությունն անհրաժեշտ է Վրաստանի ազատության, մեր երեխաների ապագայի համար։ Դրա ելքը ամենամեծ կուսակցությունում՝ ՄԱՇ-ում փոփոխություններ իրականացնելն է՝ փոխարինելով Նիկա Մելիային և գործող ղեկավարությանը», ասել է նա։

Մումլաձեն նշել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ընդդիմադիր կուսակցությունը՝ դարձնել փողոցային բողոքի ցույցերի դրոշակակիր ամբողջ Վրաստանում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ին Գիորգի Մումլաձեն հայտարարեց, որ ցանկանում է դառնալ «Ազգային շարժման» նախագահ։