Պապուաշվիլին արձագանքել է նախագահի հայտարարությանը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այն հայտարարությանը, ըստ որի` Զուրաբիշվիլին քննադատել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին երիտասարդների մասին մեկնաբանությունների համար։

Կոբախիձեն նախագահի հայտարարությունն «անհասկանալի» է գնահատել:

«Ցավոք, Վրաստանի նախագահը հաճախ է նման անհասկանալի հայտարարություններ անում..Չգիտեմ՝ նրան մոլորեցրե՞լ են, թե` ոչ»,- ասել է Կոբախիձեն:

Ի դեպ, երեկ՝ մարտի 20-ին, Վրաստանի նախագահը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում պատասխանել է մարտի 7-9-ի ցույցերին մասնակցող երիտասարդների մասին խորհրդարանի նախագահ Պապուաշվիլիի հայտարարությանը։ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ այդ դիրքորոշումը ոչ մեկին իրավունք չի տալիս վիրավորելու երկրի քաղաքացիներին։