Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին կրկին քննադատել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերին: Պատճառը երեկվա եվրոպամետ հանրահավաքին նրա ներկայությունն է:
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, լրատվամիջոցների հարցին ի պատասխան, նա պահանջել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից բացատրություն սոցիալական ցանցերում նկարիչ Մամուկա Ցուցկիրիձեի հրապարակած լուսանկարի վերաբերյալ։
Պիտեր Ֆիշերի հետ լուսանկարին կից Մամուկա Ցուցկիրիձեն գրել է. «Գերմանիայի դեսպան պարոն Պետեր Ֆիշերը անսպասելիորեն եկավ Ռուսթավելիի պողոտայում ընթացող հանրահավաքին և կրկին իր համերաշխությունը հայտնեց մեզ»: