Պայթյուն Թբիլիսիում. երկու զոհ կա

Թբիլիսիի Բոճորմի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող Battleground խանութի հրաձգարանում պայթյուն է տեղի ունեցել։

Այս պահի դրությամբ (ժամը 14:00), հաղորդվում է 2 զոհի և 4 վիրավորի մասին։ Վիրավորները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ, տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։

ՆԳՆ հաղորդագրության համաձայն, պայթյունի մասին ծանուցումն ստանալուն պես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, այդ թվում՝ հրշեջներ և փրկարարներ, պարեկային և քրեական ոստիկանության ներկայացուցիչներ։

Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։