Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, Վրաստանում տարվա առաջին եռամսյակում փախստականի կարգավիճակ է շնորհվել 3 անձի։ Կարգավիճակ շնորհվել է Ռուսաստանի մեկ քաղաքացու, իսկ երկուսի քաղաքացիությունն անհայտ է։
Նշենք, որ փախստականի կամ հումանիտար կարգավիճակի շնորհման հարցով դատարանը մերժել էր բաթումցի դրոշակակրի՝ Թեմուր Քաթամաձեի հայտը։ Ներքին գործերի նախարարությունն սկսել է Քաթամաձեի արտաքսման գործընթացը Վրաստանից, սակայն արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկվել է, և նախարարությունը կրկին պետք է դատարանի որոշմանը սպասի։
Քաթամաձեի փաստաբանների պնդմամբ՝ Թուրքիա վերադարձի դեպքում նրան կձերբակալեն։
Վրաստանից արտաքսված անձանց վիճակագրությամբ՝ 2025 թվականի առաջին եռամսյակում Վրաստանից արտաքսվել է 219 մարդ։ Նրանց թվում ամենաշատը եղել են Իրանի քաղաքացիներ՝ 42 հոգի, հաջորդը Հնդկաստանի քաղաքացիներ են՝ 32 հոգի, և Թուրքիայի քաղաքացիներ՝ 25 հոգի։
2025 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում նախարարության ժամանակավոր տեղակայման կենտրոն է տեղափոխվել 151 օտարերկրացի։ Վրաստանում ապաստանի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել 394 մարդ։