Վրաստանում աշխատանքի է տեղավորվել Ռուսաստանի 1052 քաղաքացի

Վերջին 9-10 ամիսներին Վրաստանում պաշտոնապես աշխատանքի է տեղավորվել Ռուսաստանի 1052 քաղաքացի։

Այս տվյալները հայտնել է Օկուպացված տարածքներից հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը` ի պատասխան խորհրդարանի պատգամավոր Թամար Կորձաիայի հարցի։

Ըստ նախարարության պատասխանի՝ 2022 թվականի օգոստոսից մինչ օրս Վրաստանում տեղական գործատուի մոտ աշխատանքի են տեղավորվել, ընդհանուր առմամբ, 1646 օտարերկրյա քաղաքացիներ (հարցերն ուղարկվել են ս.թ. ապրիլի 26-ին, պատասխանը տրվել է մայիսի 24-ի ամսաթվով), որոնցից 1052 աշխատակից կամ 63,9 տոկոսը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։