Ուկրաինայում առաջարկել են Վրաստանը վերանվանել «Սաքարթվելո»

Ուկրաինայի Գերագույն ռադան ներկայացրել է օրենքի նախագիծ` Վրաստանի անունը Грузія-ի փոխարեն վերանվանելու «Սաքարթվելո» պատմական անվամբ, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Օրենքի նախագծի հեղինակ պատգամավորները նշել են, որ Վրաստանի կողմից պատմական անունով կոչվելու խնդրանքն արդարացի է, քանի որ Грузія տերմինը ռուսական ազդեցության հետևանք է։

«Վրաստանը «Սաքարթվելո» է կոչվում, իսկ վրաց ժողովուրդը` քարթվելներ»,- ասված է փաստաթղթում։

Նշենք, որ Լիտվայի Հանրապետությունը նույնպես 2021 թվականից օգտագործում է «Սաքարթվելո» անվանումը։