Փոփոխություններ գյուղատնտեսական տեխնիկայի համաֆինանսավորման ծրագրում

«Գյուղատնտեսական տեխնիկայի համաֆինանսավորման պետական ծրագրի հաստատման մասին» Վրաստանի կառավարության 2019 թվականի մարտի 15-ի որոշման մեջ փոփոխություններ են կատարվել:

Նոր որոշմամբ, գործակալության համաֆինանսավորման պարտադիր նախապայման է ներկայացնում շահառուի մասնակցությունը, որը պետք է կազմի ֆինանսավորվող նախագծի ընդհանուր արժեքի նվազագույնը 50 տոկոսը, իսկ սերմ հավաքելու գյուղատնտեսական տեխնիկայի (կոմբայն) պահանջի դեպքում՝ նվազագույնը 70 տոկոս:

Հետևաբար գործակալության համաֆինանսավորման քանակը մեկ շահառուի համար կոմբայնի դեպքում կազմում է տեխնիկայի գնի 30 տոկոսը, սակայն ոչ ավել քան 150 000 լարի, իսկ այլ գյուղատնտեսական տեխնիկայի դեպքում՝ 50 տոկոս և ոչ ավել քան 150 000 լարի:

Գյուղատնտեսական տեխնիկայի համաֆինանսավորման պետական ծրագրի նպատակն է գյուղատնտեսական տեխնիկայի հասանելիության ավելացումը: