Փոփոխություններ մետրոյի «Ախմետելիի թատրոն» կայարանում

Թբիլիսիի քաղաքապետարանն աշխատում է մետրոպոլիտենի «Ախմետելիի թատրոն» կայարանի երկրորդ մուտք-ելքի կառուցման ուղղությամբ։ Կալաձեի խոսքով՝ մետրոյի այս կայարանի մուտքը չի կարող սպասարկել ընթացիկ ուղևորահոսքը պիկ ժամերին։

«Կոմունիստների ժամանակ նախագծվել է կայարանի երկրորդ մուտք-ելքը, դրա վրա ակտիվ աշխատում ենք Ասիական զարգացման բանկի հետ, ավելի ուշ ձեզ կտրամադրենք այդ մասին մանրամասն տեղեկություն։ Կայարանի շրջակա տարածքը մասնավոր սեփականություն է, բայց քաղաքապետարանը, ելնելով դրա կարևոր նշանակությունից, աշխատում է հետ վերցնել տարածքը», — ասել է Կախա Կալաձեն քաղաքապետարանի նիստի ժամանակ։

Բնակչության տվյալներով՝ Գլդանին Թբիլիսիի ամենամեծ թաղամասն է։ Այնտեղ ապրում է մոտ 300 հազար մարդ։ Ուղևորների մեծ թվի պատճառով ամեն առավոտ՝ պիկ ժամին, քաղաքացիները ստիպված են լինում հերթ կանգնել մետրո մտնելու համար։

Մուխիանի բնակավայրը ևս օգտվում է մետրոպոլիտենի «Ախմետելիի թատրոն» կայարանից։