«Պուտինիստական ցույց է». նախագահը` իշխանության հանրահավաքի մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է «Վրացական երազանքի» ծրագրած «Հանրային ընդհանուր հավաքին»` վերջինս բնորոշելով որպես «պուտինիստական ցույց», որին մասնակցում են պետական ​​աշխատողները։

«Երեկ «ռուսական օրենքի» և Վրաստանի եվրոպական ապագայի դեմ զանգվածային ինքնաբուխ բողոքի 15-րդ օրն էր, այսօր «պուտինիստական» ակցիա է. քաղծառայողներն «ավտոբուսով» ժամանել են Թբիլիսի՝ ծափահարելու իշխող կուսակցության որոշումները։

Իրական Վրաստանը ազատ Վրաստանն է, Եվրոպական Վրաստանը»,- գրել է նախագահը X սոցիալական ցանցում։

Ի դեպ, Թբիլիսիի խորհրդարանի դիմաց, ժամը 20:00-ին պետք է սկսվի իշխող կուսակցության «Հանրային ընդհանուր ժողովը»։

Հավաքվածների առջև ելույթ է ունենալու «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։ Միջոցառմանը մասնակցող քաղծառայողների կադրերը տարածվում են լրատվամիջոցներով։

Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի աղբյուրի` իշխող ուժը հանրահավաքին մասնակցելու համար պետաշխատողների է մոբիլիզացնում։

Իշխանությունը շահագործում է պետաշխատողների ռեսուրսը