Ռազմական ծախսերով աշխարհի TOP 10 երկրները

Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի՝ SIPRI-ի ռազմական ծախսերի համաշխարհային վարկանիշային ցուցակում 649 մլրդ դոլարով առաջին տեղում է ԱՄՆ-ը: Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 250 մլրդ դոլարով, երրորդում՝ 67,6 մլրդ դոլարով Սաուդյան Արաբիան:

Այսպիսով, աշխարհում ամենաբարձր ռազմական ծախսերով թոփ 10 երկրներն են՝

SIPRI -ի Թոփ 10  (Ռազմական ծախսերը ՀՆԱ-ի համեմատ)

1. ԱՄՆ — 649 մլրդ (դոլար) — ՀՆԱ-ի 3․2%

2. Չինաստան — 250 մլրդ — ՀՆԱ-ի 1․9%

3.Սաուդյան Արաբիա — 67․6 մլրդ — ՀՆԱ-ի 8․8%

4. Հնդկաստան — 66․5 մլրդ — ՀՆԱ-ի 2․4%

5. Ֆրանսիա — 63․8 մլրդ — ՀՆԱ-ի 2․3%

6. Ռուսաստան — 61․4 մլրդ — ՀՆԱ-ի 3․9%

7. Մեծ Բրիտանիա — 50 մլրդ — ՀՆԱ-ի 1․8%

8. Գերմանիա — 49.5 մլրդ — ՀՆԱ-ի 1․2%

9. Ճապոնիա — 46,6 մլրդ — ՀՆԱ-ի 0․9%

10. Հարավային Կորեա — 43․1 մլրդ — ՀՆԱ-ի 2․6%

Ստոկհոլմի Խաղաղության ինստիտուտը ուսումնասիրել է աշխարհի 40 երկրների ռազմական ծախսերը: Վրաստանը այս վարկանիշում չկա: ԱՊՀ երկրներից միայն Ուկրաինան է, որը 4․8 մլրդ դոլարով զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը: