Ֆինլանդիայի ռազմական հետախուզության հրապարակային զեկույցի համաձայն՝ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում նվազել է` բացառությամբ Վրաստանի։
«Ռուսաստանը շարունակում է մնալ Հարավային Կովկասում նշանակալի խաղացող, սակայն նրա ազդեցությունը նվազել է։ ՌԴ-ն կորցրել է իր դիրքերը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության արտաքին կարգավորող, և երկու երկրների հարաբերությունները Ռուսաստանի հետ թուլացել են։
Մյուս կողմից, Վրաստանը քաղաքականապես ավելի է մոտեցել Ռուսաստանին», — ասված է զեկույցի մեջ։