«Վրացական երազանքը» այսօր ներկայացնելու է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուին

Այսօր՝ հուլիսի 20-ին, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ներկայացնելու է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուին: Թեկնածուի անունը կհայտարարվի ժամը 20:00-ին, Մթածմինդայի այգում:

Կուսակցությունը մինչ օրս պաշտոնական տեղեկություն չի տարածել մայրաքաղաքի ղեկավարի հետ կապված:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Վրաստանում ծրագրվում են 2021 թվականի հոկտեմբերին: Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի ստորագրած միջնորդական համաձայնագրի համաձայն, եթե այս ընտրություններում իշխող կուսակցությունը չկարողանա ստանալ ձայների 43% -ը, ապա երկրում պետք է նշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: