Ի. Սեսիաշվիլի. նախագահը թող չկարծի, թե պահուստային ֆոնդի գումարները նրա սեփական գրպանից են

Վրաստանի խորհրդարանի  մեծամասնության ներկայացուցիչ  Իրակլի Սեսիաշվիլին «անլուրջ»  է համարել նախագահ  Գիորգի  Մարգվելաշվիլիի` խորհրդարանական  ընտրությունների օրը նշանակելու քայլը: 

Պատգամավորի կարծիքով` նախընտրական քարոզարշավը  3 ամսից ավել ձգձգելը որոշակի բարդություններ է առաջացնում, իսկ 3 ամիսը միանգամայն բավարար է.

«Պետք է հարցին լուրջ մոտենալ. նախագահը թող չկարծի, թե  պահուստային ֆոնդի գումարները նրա սեփական գրպանից են: Նախագահի պաուստային ֆոնդը  ստեղծված է նրա համար, որ այդ գումարները օգտագործվեն հատուկ դեպքերում` հիմնականում կապված աղետների  հետ: Եթե մենք դրանք այսօր  ծախսենք, Աստված  չանի` ինչ-որ բան պատահի, նախագահը մեզ կասի, որ փող չունի, քանի որ ինքը ընտրություններ էր նշանակել հինգ ամիս առաջ, և բոլոր միջոցները  նախընտրական ընթացքում ծախսվել են: Մենք պետք է այդ ռեսուրսները ադեկվատ օգտագործենք »,— պատգամավորի մտահոգությունների մասին գրում  է  «Interpressnews» պարբերականը:

Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նախագահին հետ է ուղարկել ընտրությունների ժամկետի հետ կապված հրամանը` հիմնավորված նկատառումների հետ միասին: Ըստ վարչապետի` ճիշտ կլինի, որ նախագահը ընտրությունների օրը հայտարարի հուլիսի 8ին:

Գիորգի Մարգվելաշվիլին էլ իր հերթին լրագրողներին հայտնել է, որ ընտրությունների անցկացման ժամկետի հետ կապված հանձնարարության մասին կտեղեկացնի մայիսի սկզբին:

Թողնել պատասխան