Ռիկղե-Նարիկղալա ճոպանուղին կբացվի սովորականից ուշ

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնում են, որ վաղը՝ օգոստոսի 16-ին, ժամը 10:00-ի փոխարեն` Ռիկղե-Նարիկղալա ճոպանուղին ուղևորների համար կբացվի ժամը 16:00-ից։

«Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը հայցում է ձեր ներողամտությունը պատճառած անհանգստության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ նույն հաղորդագրության՝ պատճառը կանխարգելիչ աշխատանքներն են։