Արևելյան և արևմտյան Վրաստանը կապող մայրուղու Ռիկոթիի լեռնանցքում երթևեկությունը վերականգնվել է. անցած գիշերտեղում ձնահյուս է տեղի ունեցել։
Փետրվարի 26-ին՝ ժամը 03:45-ին, ավտոճանապարհների դեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն, Ռիկոթի հատվածի 141-րդ կիլոմետրում ձնահյուսի հետևանքով ավտոճանապարհի մաքրումն ավարտվել է, և տրանսպորտային միջոցների երթևեկությունը ամբողջությամբ վերականգնվել է։
Ավելի վաղ հայտնել էին, որ ձնահյուսի հետևանքով վնասվել է չորս մեքենա, տուժածներ չկան։
Արևմտյան Վրաստանում գրեթե մեկ շաբաթ ձյուն է տեղում։ Իրավիճակը հատկապես ծանր է Գուրիայի և Աջարիայի շրջաններում, որտեղ շատ գյուղեր կտրված են արտաքին աշխարհից, կա զոհ, տներ են փլուզվել: