Կորոնավիրուսը Վրաստանում. ապրիլի 22-ի տվյալները

Ապրիլի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 161 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 մլն 654 հազար 076-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 301 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 635 հազար 291։

Վարակից մահվան ընդամենը 1 դեպք է գրանցվել։ Մինչ այս եկրում արձանագրվել է 16 հազար 795 մահվան դեպք:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 0.89%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.23%, վերջին 7 օրվանը՝ 1.12%: