Ռուսական սահման տանող ճանապարհին վտանգ կա. Լարսը բոլոր մեքենաների համար փակ է

Առատ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով բոլոր մեքենաների տեղաշարժն արգելվել է վրաց-ռուսական սահման տանող` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանարհին: 

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը հայտարարություն է տարածել:

Ըստ գերատեսչության տեղեկատվության` արգելք է գործում ավոտմայրուղու` միանգամից 2 հատվածում` Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի: Մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է:

Հիշեցնենք` խոսքը Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի մասին է: