Ռուսթավելիի պողոտայի վերականգնման համար հայտարարված 16 մլն 78 հազար լարի արժողությամբ մրցույթը չի կայացել։
Հիշեցնենք, որ պետական գնումը հայտարարվել էր ապրիլի 28-ին՝ բաժանված 3 մասի, և ընդգրկում էր տարբեր հատվածներ։ Մասնավորապես.
• Բեսիկի փողոցից մինչև Ազատության հրապարակ հատվածի վերականգնողական աշխատանքների գնման կանխատեսվող արժեքը կազմում էր 6 մլն 698 հազար 384 լարի։
• «Մերանի» առևտրի կենտրոնից մինչև Բեսիկի փողոց հատվածի վերականգնողական աշխատանքների գնման կանխատեսվող արժեքը կազմում էր 4 մլն 914 հազար 135 լարի։
• Թ. Ճովելիձեի փողոցից մինչև «Մերանի» առևտրի կենտրոն հատվածի վերականգնողական աշխատանքների գնման կանխատեսվող արժեքը կազմում էր 5 մլն 168 հազար 367 լարի։
Համապատասխանաբար, պողոտայի վերականգնողական աշխատանքների գնման ընդհանուր կանխատեսվող արժեքը կազմում էր 16 մլն 780 հազար 886 լարի։
Այս մրցույթում հայտերի ընդունման վերջնաժամկետ էր նշված մայիսի 11-ը։