«Ռուսթավի 2»-ի նախկին գլխավոր տնօրենի աշխատավարձը 39 հազար լարիից ավելի էր

«Ռուսթավի 2»-ի նախկին գլխավոր տնօրեն Վակո (Վարլամ) Ավալիանիի աշխատավարձը հեռուստաընկերությունում աշխատելու ընթացքում կազմել է ամսական ավելի քան 39 հազար լարի։

Ավալիանին դա նշել է հունվարի 3-ին լրացված հայտարարագրում, որը հրապարակվել է մարտի 4-ին։

Հայտարարագրի համաձայն՝ «Ռուսթավի 2»-ում աշխատելու ընթացքում Վակո Ավալիանին ընդհանուր առմամբ ստացել է մինչև 400 հազար լարի.

  • Որպես տնօրեն՝ 314, 213 լարի (8 ամսում),
  • Որպես խորհրդատու՝ 83, 329 լարի (2 ամսում):