Ռուսթավիի բանտում կալանավորները հացադուլ են անում

Լուսանկարը՝ publika.ge-ից

Ռուսթավիի թիվ 6 քրեակատարողական հիմնարկում բանտարկյալները հացադուլ են անում՝ ի նշան կալանքի պայմանների դեմ բողոքի։ Լրատվամիջոցները հայտնում են, որ, ամենայն հավանականությամբ, խոսքը մի քանի տասնյակ կալանավորների մասին է, սակայն համապատասխան գերատեսչությունները նրանց թիվը չեն հստակեցնում։

Օգոստոսի 25-ին ԶԼՄ-ները տարածեցին մի նամակ, որը գրել են Ռուսթավիի բանտի ավելի քան 30 բանտարկյալներ։ Նրանում ասվում է, որ բանտում հացադուլ է անում 75 մարդ։ Նամակին արձագանքել է Հատուկ քրեակատարողական ծառայությունը։

«Հատուկ քրեակատարողական ծառայությունը, հաշվի առնելով հանրային շահը, պարզաբանում է, որ տարածված տեղեկատվությունը, թե թիվ 6 ՔԿՀ-ում 75 դատապարտյալ հացադուլ է անում, փորձ է խեղաթյուրել իրականությունը։

Հացադուլ անող դատապարտյալները գտնվում են ամենօրյա բժշկական հսկողության ներքո։ Հացադուլի պատճառները ռեժիմային պայմաններն են և անբավարար բժշկական ծառայությունները»,- ասված է ՔԾ-ի հաղորդագրությունում։

Ռուսթավիի բանտում հացադուլի մասին առաջին անգամ տեղեկություն հայտնվեց օգոստոսի 15-ին։ Անդրադառնալով բանտարկյալներից մեկի ընտանիքին՝ «Պիրվելի արխի» հեռուստաալիքը հայտնել էր, որ մինչև տասը մարդ հրաժարվում է սնունդ ընդունել։

Այնուհետեւ արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը հաստատեց փաստը, սակայն արձանագրեց, որ ընդամենը երեք բանտարկյալ է հացադուլ անում։