Սահմանադրական հայց չի ներկայացվի միայն Գախարիայի կուսակցության դեմ

«Վրացական երազանք»-ը սահմանադրական հայց չի ներկայացնի միայն նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության դեմ, այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Ինչ վերաբերում է Գախարիայի կուսակցությանը, մեր պահանջները հիմնված են երկու չափանիշի վրա. առաջինը հակասահմանադրականության հիմնավորումն է, իսկ երկրորդը` կուսակցության արդիականությունը։ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության դեպքում հիմնական իրավական գիծը կլինի ընտրությունների դիվերսիան, սակայն այն ժամանակ քանի որ պահպանեցին իրենց մանդատները և մի քանի օր առաջ հայտարարեցին, որ կվերսկսեն իրենց գործունեությունը խորհրդարանում և այսօր վերսկսեցին իրենց գործունեությունը, նրանք չեն համապատասխանում այս չափանիշին», — ասել է Շալվա Պապուաշվիլին։

Գախարիայի 11 հոգանոց թիմն իր խորհրդարանական գործունեությունն սկսել է այսօր՝ հոկտեմբերի 28-ին։