Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհվել է Մոլդովայի բարձրագույն պարգևը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհել է Մոլդովայի բարձրագույն շքանշանը։

«Վրաց ժողովրդի ուժի պատվին մենք նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհում ենք Հանրապետության շքանշանը՝ Մոլդովայի բարձրագույն պարգևը», — գրել է նախագահ Սանդուն X հարթակում մայիսի 26-ին՝ Վրաստանի անկախության օրը։

«Նրա առաջնորդությունը և ժողովրդավարական արժեքներին նվիրվածությունը մեզ ոգեշնչում են», — գրել է Մայա Սանդուն։