Սալոմե Զուրաբիշվիլին կմասնակցի Պրահայում կայանալիք GLOBSEC միջազգային անվտանգության ֆորումին

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 13-ին Պրահայում կմասնակցի GLOBSEC միջազգային անվտանգության ֆորումին։

Հաղորդագրության համաձայն՝ ֆորումը կմիավորի համաշխարհային առաջնորդներին և փորձագետներին գլոբալ անվտանգության և տրանսատլանտյան գործընկերության հարցերի վերաբերյալ։

Սալոմե Զուրաբիշվիլին նաև ելույթ կունենա GLOBSEC 2025-ի շրջանակներում անցկացվող միջոցառմանը, որտեղ կքննարկվեն երկրում տեղի ունեցող զարգացումները և եվրատլանտյան ինտեգրման առջև ծառացած մարտահրավերները։

«Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ կունենա GLOBSEC 2025-ի շրջանակներում անցկացվող «Վրաստանի ժողովրդավարական ապագան» քննարկմանը, որն ամբողջությամբ նվիրված է Վրաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին՝ երկրում աճող ինստիտուցիոնալ և ժողովրդավարական հետընթացին և այդ ֆոնին եվրատլանտյան ինտեգրման առջև ծառացած մարտահրավերներին։ Քննարկումը կանդրադառնա Վրաստանի ժողովրդավարական զարգացման և արևմտյան արժեքներին ամուր հանձնառության կարևոր դերին։

GLOBSEC FORUM-ը Եվրոպայի ամենաազդեցիկ ամենամյա անվտանգության ֆորումներից մեկն է, որն անցկացվում է 2005 թվականից»,- ասված է հաղորդագրության մեջ։