Վաղվանից Վրաստանում եղանակը կկայունանա

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ վաղվանից երկրում եղանակը կկայունանա, իսկ այսօր կպահպանվի համեմատաբար ցուրտ և տեղումներով եղանակը:

«Մայիսի 27-ին և 28-ին տաքության հետ որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանը մայիսի 26-ին Վրաստանի ցածրադիր գոտիներում սպասվում է 23, 28 աստիճան, իսկ մայիսի 27-28-ին՝ +28, +33 աստիճան»,-ասվում է հայտարարությունում:

Ինչ վերաբերում է Թբիլիսիին, այսօր ամբողջ օրը սպասվում է անձրև, իսկ մայիսի 26-ից սպասվում է առանց տեղումների եղանակ: