«Վրացական երազանքի» ընտրացուցակն ու մեծամասնական թեկնածուները շուտով հայտնի կդառնան. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանքի» քարտուղար Կախա Կալաձեի հայտարարությամբ մոտ ապագայում հայտնի կդառնա, թե ովքեր կլինեն իշխող կուսակցության ցուցակում ներկայացված և ովքեր են լինելու մեծամասնական պատգամավորների թեկնածուները:

Ինչպես նշել է Կալաձեն, ընտրացուցակի վերաբերյալ աշխատանքները արդեն սկսվել են:

«Ինչպես բոլոր կուսակցությունները, այնպես էլ կառավարող կուսակցությունը աշխատում է և շուտով ամեն ինչ հայտնի կլինի: Ինչ վերաբերում է մեծամասնական պատգամավորներին, մեծամասնական կլինի նա, ով հաղթելու ավելի մեծ շանս ունի, ով ավելի շատ աջակցություն կունենա և հայտնի կլինի կոնկրետ շրջանում: Ինչ վերաբերում է ցուցակին, դեռ ընթանում է քննարկում և ընտրություն, որոնք տեղի են ունենում բոլոր այն չափանիշների համապատասխան, որոնք կարևոր են երկրի զարգացման և առաջընթացի համար»,- հայտարարել է Կալաձեն: