«Սանիթեք»-ի ղեկավարությունն ասուլիս կտա Թբիլիսիում

Հուլիսի 31-ին «Սանիթեք» ընկերության ղեկավարները մամուլի ասուլիս են նախատեսում, որը տեղի կունենա  Թբիլիսիում:

Թե ինչու Թբիլիսիում, ընկերությունից դեռ չեն մանրամասնում, նշում են, որ հարցի պատասխանը կտրվի հենց ասուլիսի ժամանակ, հաղորդում է Հանրային Ռադիոն։

Ասուլիսին մասնակցելու են  «Սանիթեք»-ի սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Թավիլը և երկրորդ սեփականատիրոջ ներկայացուցիչ Սարի Հադդադը:

Ըստ ընկերության լրատվական ծառայության՝ ընկերության ղեկավարները կամփոփեն 2014-ից  «Սանիթեք»-ի գործունեությունը Հայաստանում, կանդրադառնան քաղաքային նախորդ և ներկա իշխանությունների հետ հարաբերություններին, կպատասխանեն ընկերությանն ուղղված մեղադրանքներին, ինչպես նաև կխոսեն  հետագա համագործակցության մասին:

Ընկերությունը հայտարարում է, որ կհոգա լրագրողներին Երևանից Թբիլիսի տեղափոխելու և հետդարձի ծախսերը: